Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցը փակել է, հիմա էլ Հայաստանի հարցի փակմանն է տանում. Արցախի պատգամավոր (Տեսանյութ)
20/02/2025 11:19

Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցը փակել է, հիմա էլ Հայաստանի հարցի փակմանն է տանում. Արցախի պատգամավոր (Տեսանյութ)

 Մենք 37 տարի առաջ վերածնունդ ապրեցինք և ի լուր աշխարհի մեր միասնականությունը ցուցադրեցինք և 37 տարի հետո առավել քան դրա կարիքն ունենք, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Երեկ լսել եմ այդ անձի (Նիկոլ Փաշինյան) ելույթը, որտեղ ինքը, ըստ էության, հայտարարեց , որ չկա պետականություն, չունենք պետություն և որպեսզի ինքը կառուցի պետություն ու ունենա պետականություն, խիստ անհրաժեշտություն կա Սահմանադրության փոփոխության։

Ակամայից տեղափոխվեցի 5-6 տարի առաջ, երբ այդ անձը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գոռում-գոչում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ։

Արցախից հետո հաջորդ փուլն ենք մտնում, որտեղ հայտարարվում է, որ Հայաստանը պատրաստ է՝ ի դեմս այս իշխանությունների, որպեսզի թշնամին գա ու տիրանա։

Նույն սցենարն է։ Արցախի հարցը փակել է, հիմա էլ Հայաստանի հարցի փակմանն է տանում այդ անձը»։