Գլխացավ, գլխապտույտ, հավասարակշռության խանգարումներ. նևրոտիկ խանգարումը հոգեկան առողջության ամենատարածված խնդիրներից է
20/02/2025 14:50

Գլխացավ, գլխապտույտ, հավասարակշռության խանգարումներ. նևրոտիկ խանգարումը հոգեկան առողջության ամենատարածված խնդիրներից է

Նևրոտիկ խանգարումները հանրության մեջ առավել ընդունված է անվանել «նևրոզ»։

 

Հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով ԱՆ խորհրդատու Գևորգ Փաշիկյանի խոսքով՝ դրանք սովորաբար զարգանում են սթրեսային կամ հոգետրավմատիկ իրադարձությունների հետևանքով․ առիթ կարող են դառնալ կյանքի ամենատարբեր իրավիճակները` ընտանեկան կամ աշխատանքային կոնֆլիկտներից մինչև կենցաղային կամ ֆինանսական խնդիրներ, միջանձնային բարդ փոխհարաբերություններից մինչև հարազատի կորուստ և այլն։

 

Թեև նևրոտիկ խանգարումը հոգեկան առողջության ամենատարածված խնդիրներից է, սակայն մեծամասնությունը չի դիմում մասնագիտական բուժօգնության։

 

Որո՞նք են հիմնական ախտանիշները․

 

✅ վախ, տագնապ, խուճապի հաճախակի զգացողություն

 

✅ կպչուն մտքեր, կպչուն վախեր կամ հիշողություններ

 

✅ հյուծվելիություն՝ ընդհուպ քրոնիկական հոգնածության վիճակի հասնող

 

✅ դյուրագրգռություն

 

✅ հուզական անկայունություն (հույզերի զսպման անհնարինություն)

 

✅ ճանաչողական խնդիրներ (հիշողության թուլացում, ուշադրությունը կենտրոնացնելու դժվարություններ, նոր նյութ յուրացնելու դժվարություն)

 

✅ դժվարություններ սոցիալական շփումներում

 

✅ քնի խանգարումներ

 

✅ ցածր ինքնագնահատական:

 

Գրեթե միշտ նևորտիկ խանգարումներն ուղեկցվում են մարմնական կամ վեգետատիվ ախտանիշներով․

 

✅ գլխացավ, գլխապտույտ, ականջներում խշշոց, հավասարակշռության խանգարումներ

 

✅ սրտխփոց, կրծքավանդակի շրջանում սեղմող ցավ

 

✅ զարկերակային ճնշման տատանումներ (հաճախ զարկերակային ճնշման բարձրացում)

 

✅ հևոց, օդի պակասի զգացողություն, կոկորդում օտար մարմնի զգացողություն

 

✅ ցավեր առանց հստակ տեղակայման

 

✅ թուլություն, գերքրտնություն, դող

 

✅ սեռական թուլություն

 

✅ հաճախամիզություն

 

✅ մարսողական համակարգի խանգարումներ:

 

Առանձին դեպքերում անձի մոտ նշված ախտանիշներից կարող է դիտվել մեկը կամ մի քանիսը։

 

Չնայած նևրոտիկ խանգարումները վտանգ չեն ներկայացնում մարդու կյանքի համար` դրանք բերում են կյանքի որակի անկման։

 

ժամանակին և համարժեք բուժման դեպքում նևրոտիկ խանգարումները լիովին ենթարկվում են առողջացման:

 

Խնդիրն անուշադրության մատնելու կամ ինքնաբուժմամբ զբաղվելու դեպքում մեծանում է հիվանդության քրոնիկական ընթացքի ձևավորման հավանականությունը։

 

Գլխացավ, գլխապտույտ, հավասարակշռության խանգարումներ. նևրոտիկ խանգարումը հոգեկան առողջության ամենատարածված խնդիրներից է