.jpg)
«Ռոսատոմն» Իրանում ևս մեկ ատոմակայան կկառուցի
«Ռոսատոմ» պետական կորպորացիան Իրանի հետ բանակցություններ է վարում այդ երկրում ևս մեկ ատոմակայան կառուցելու շուրջ, լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
«Բանակցություններ ենք վարում Իրանում միջուկային էներգիայի զարգացմանն ուղղված հաջորդ քայլի շուրջ։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա այն սահմանում է պատվիրատուն՝ Իրանի կառավարությունը»,- ասել է Լիխաչովը։
Նա հայտնել է, որ նախնական որոշում կա, թե որտեղ պետք է կառուցվի նոր ատոմակայանը։
Ավելի վաղ «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը հայտարարել էր, որ Իրանը մտադիր է խորացնել Ռուսաստանի հետ համագործակցությունը ատոմային էներգիայի ոլորտում։