Ֆրանսիայի դեսպանը ՊՆ-ում էր
21/02/2025 18:03

Ֆրանսիայի դեսպանը ՊՆ-ում էր

Պաշտպանության նախարարությունից հաղորդագրություն են տարածել․

«Փետրվարի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ծրագրերն ու առաջիկա անելիքները, ինչպես նաև երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ»։

 

Ֆրանսիայի դեսպանը ՊՆ-ում էր