«Ախթամար. Սիրո լեգենդը»․ Հանդիսատեսի գնահատանքը երկար հնչող ծափողջույններն էին
21/02/2025 17:12

«Ախթամար. Սիրո լեգենդը»․ Հանդիսատեսի գնահատանքը երկար հնչող ծափողջույններն էին

Երևանում ներկայացվեց «Ախթամար. Սիրո լեգենդը» սառցե շոու ներկայացումը։

Պրեմիերայի օրը՝ փետրվարի 19-ը, պատահական չէր ընտրված․ այդ օրը ծնվել է Հովհաննես Թումանյանը,  ում անհմահ պոեմի մոտիվներով էլ ստեղծվել է ներկայացումը։

Պրոդյուսեր Զառա Մխեյանն այս ներկայացումը համարում է իր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը։ 200 հոգի է աշխատել՝ գաղափարը կյանքի կոչելու համար։

Մի քանի տարի առաջ Թամարի և Ազատի հավերժական սիրո պատմությունը ներկայացվեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում՝ հանրահայտ գեղասահորդ Իրինա Սլուցկայայի մասնակցությամբ։

Այս անգամ սառցե շոուն ցուցադրվեց Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։  

«Ախթամար. Սիրո լեգենդը»․ Հանդիսատեսի գնահատանքը երկար հնչող ծափողջույններն էին