.jpg)
21/02/2025 15:56
Զորամասի ճաշարանը, որտեղ հրդեհ էր բռնկվել, այսօրվանից բնականոն ու լիարժեք շարունակում է գործել․ Լուսանկարներ
ՀՀ ՊՆ N զորամասի ճաշարանում բռնկված հրդեհի հետևանքները վերացված են։
«Փետրվարի 19-ին ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր հրդեհի մարումից անմիջապես հետո սկսվել են վերանորոգման աշխատանքներ, և այսօրվանից զորամասի ճաշարանը բնականոն ու լիարժեք շարունակում է գործել»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։