Մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը․ բուժման ծախսերը կփոխհատուցվեն․ Նախարար
22/02/2025 09:29

Մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը․ բուժման ծախսերը կփոխհատուցվեն․ Նախարար

Ընկնելու հետևանքով վնասվածքների բուժման ծախսերը կփոխհատուցվեն։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Սիրելի´ հայրենակիցներ,

այս  օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը: 
Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից: 

Զգույշ և զգոն եղեք»: