«Նկատի է ունեցել «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերը, սա պարզապես աշխարհագրական տարբերություն է»․ ՔՊ-ական պատգամավորը փորձում է «սրբագրել» եղբոր գրառումը
22/02/2025 17:27

«Նկատի է ունեցել «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերը, սա պարզապես աշխարհագրական տարբերություն է»․ ՔՊ-ական պատգամավորը փորձում է «սրբագրել» եղբոր գրառումը

ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը փորձում է արդարացնել եղբորը՝ նրա գրառումից հետո առաջացած մեծ ռեզոնանսից հետո։ Պալյանի եղբայրը, հիշեցնենք, արցախցիների ու հայաստանցիների միջև բաժանարար գծեր դնող և ատելություն սերմանող գրառում էր արել․ «Ղարաբաղցի՞ ես, թե՞ հայ», ինչը, տրամաբանորեն և արդարացիորեն, մեծ  քննադատության էր արժանացել։

«Որոշ լրատվականներ և անհատներ փորձում են եղբորս գրառման մեջ բաժանարար գծեր գտնել։ Եղբայրս նկատի է ունեցել «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերը։ Ուզում եմ մեկ բան հստակ ասել՝ սա ոչ թե տարանջատում է, այլ պարզապես աշխարհագրական տարբերություն, ինչպես կասեինք՝ շիրակցի, սյունեցի կամ լոռեցի։

Որևէ խտրականություն լինել չի կարող։ Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր փորձում են այս թեմայով շահարկումներ անել, պիտի հասկանան՝ մեր միասնությունը բառերով չեն կարող խարխլել»,- գրել է ՔՊ-ական Էմմա Պալյանը։