Սպարապետի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել, մի քիչ գլուխ գովեմ՝ շատ ընդհանրություններ եմ մեր մեջ տեսել. Խորեն Լևոնյան (Տեսանյութ)
24/02/2025 15:14

Սպարապետի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել, մի քիչ գլուխ գովեմ՝ շատ ընդհանրություններ եմ մեր մեջ տեսել. Խորեն Լևոնյան (Տեսանյութ)

Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Վազգեն. Վերջին սպարապետը» ֆիլմին՝ ասաց ֆիլմում Վազգեն Սարգսյանի դերակատար Խորեն Լևոնյանը։

 

 Ինչ վերաբերում է Սպարապետի կերպարը կերտելուն՝ Լևոնյանը նշեց, որ դրա համար շատ է աշխատել.«Եթե կարելի է՝ մի քիչ գլուխ գովեմ, մեր մեջ շատ ընդհանրություններ եմ նկատել։

 

Իրականում մեր  ընտանիքների  բարեկամությունը շատ վաղուց է սկսվել և ես միշտ ընդհանրություններ եմ գտել։ Փորձել եմ 100 տոկոսանոց աշխատել և ինչքան ուժ ու եռանդ ունեմ, դնեմ այս ֆիլմի մեջ։ Փորձել եմ չկրկնօրինակել, այլ մի փոքր ուրիշ տեսանկյունից անել»։

 

Սպարապետի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել, մի քիչ գլուխ գովեմ՝ շատ ընդհանրություններ եմ մեր մեջ տեսել. Խորեն Լևոնյան (Տեսանյութ)