.jpg)
Արցախից բռնի տեղահանվածներին բնակարանով ապահովելու ծրագիրը տապալվել է, սերտիֆիկատ է ստացել 2 տոկոսը. Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին բնակարանով ապահովելու ծրագիրն ամբողջովին տապալվել է։
Մեկուկես տարի անց, ավելի քան 30,000 ընտանիքներից սերտիֆիկատ է ստացել ընդամենը 2%-ը՝ 650 ընտանիք, իսկ փաստացի տուն է ձեռք բերել ընդամենը 12 ընտանիք։
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ծրագրել էր Արցախի հետ հանձնել նաև արցախցիներին և հիմա մեր 100,000-ից ավել քաղաքացիները, որպես «բեռ», ենթարկվում են բացառիկ արհամարհանքի։
Արցախցիներին կացարանով ապահովելը մեր պետության բացառիկ առաջնահերթություններից պետք է լինի, որը հնարավոր է իրականացնել ընդամենը մի քանի ամսում»։