Մարտունու ԲԿ-ում հիանալի պայմաններ են ստեղծված ներհիվանդանոցային վարակների համար. Անուշ Պողոսյան
25/02/2025 14:21

Մարտունու ԲԿ-ում հիանալի պայմաններ են ստեղծված ներհիվանդանոցային վարակների համար. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանն ահազանգել է Մարտունու բժշկական կենտրոնում ստեղծված իրավիճակի մասին։

ԲԿ-ում, ըստ Պողոյսանի, «հիանալի պայմաններ են ստեղծված ներհիվանդանոցային վարակների համար»։

 

«ՀՀ առողջապահության նախարարություն, որպես Մարտունու ԲԿ-ի նոր հիմնադիր, դիմում եմ ձեզ և առաջարկում այսօր Հ1 հեռուստաընկերությանը խնդրել, որ նոր ռեպորտաժ պատրաստի «հեղափոխական, նոր մշակույթով» կառուցված հիվանդանոցի մասին, որտեղ արդեն 2 օր է՝ տաք ջուր չկա, այսօր վիրաբուժական բաժանմունքում ջրհեղեղ էր, վինիլային հատակի տակ ակտիվ աճում են բորբոսասնկերը և հիանալի պայմաններ են ստեղծված ներհիվանդանոցային վարակների համար»,- հայտարարել է Պողոսյանը։

 

Մարտունու ԲԿ-ում հիանալի պայմաններ են ստեղծված ներհիվանդանոցային վարակների համար. Անուշ Պողոսյան