5 հայ շախմատիստներ մասնակցում են աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությանը
25/02/2025 18:25

5 հայ շախմատիստներ մասնակցում են աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությանը

Փետրվարի 25-ին մեկնարկել և մինչև մարտի 7-ը Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում կընթանա 2025 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

Հայաստանից պատանիների առաջնությանը մասնակցում են գրոսմայստեր Էմին Օհանյանը, միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը, իսկ աղջիկների առաջնությանը՝ Միլենա Գասպարյանը և Անի Ավետիսյանը։

5 հայ շախմատիստներ մասնակցում են աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությանը