«Հրապարակ». Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցելու հարցով Աղազարայանի կուսակցությունը քննարկումների մեջ է
26/02/2025 08:52

«Հրապարակ». Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցելու հարցով Աղազարայանի կուսակցությունը քննարկումների մեջ է

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանի նորաստեղծ կուսակցությունը թեպետ արդարադատության նախարարության պետռեգիստրում դեռևս չի գրանցվել, սակայն տեղեկություններ կան, որ պատրաստվում են հայտ ներկայացնել՝ Գյումրիում մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցելու։ Երեկ մենք հետաքրքրվեցինք Աղազարյանից՝ մասնակցելո՞ւ եք, և ո՞վ է գլխավորելու ցուցակը։

 

«Մենք այժմ գտնվում ենք քննարկումների փուլում, և առաջիկա օրերին վարչությունը վերջնական որոշում կկայացնի՝ Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցելու ձևաչափի կամ չմասնակցելու հետ կապված»,- ասաց նա, ապա հավելեց. «Այո, գրանցում դեռևս չունենք, բայց եթե վարչությունը մասնակցելուն կողմ որոշում կայացնի, տեխնիկական լուծումները կգտնենք»»։

«Հրապարակ». Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցելու հարցով Աղազարայանի կուսակցությունը քննարկումների մեջ է