Նոր ատոմակայանի կառուցման  մասով տեղաշարժ կա, մենք շարունակում ենք ուսումնասիրել հավանական առաջարկները. Խուդաթյան
27/02/2025 13:53

Նոր ատոմակայանի կառուցման  մասով տեղաշարժ կա, մենք շարունակում ենք ուսումնասիրել հավանական առաջարկները. Խուդաթյան

 Նոր ատոմակայանի կառուցման  մասով տեղաշարժ կա, մենք շարունակում ենք ուսումնասիրել այն առաջարկները, որոնք հավանական կլինեն նոր ատոմակայանի կառուցման մասով, լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նախարարը նշեց, որ այս պահին նպատակահարմար չի գտնում ներկայացնելու երկրների ցանկը, քանի դեռ որոշում չունեն.«Կառավարությունը ստեղծել է փակ բաժնետիրական ընկերություն, որը զբաղվելու է  ատոմակայանի նոր մոդելի  առաջարկով, հետագայում՝ նաև տեխնիկական պայմանների ստեղծմամբ, հսկողությամբ։ Հետագայում այն հանձնելու է շահագործողներին։ Առաջիկայում հաստատվելու է հաստիքացուցակը, զուգահեռ աշխատում ենք ատոմակայանի ժամկետի երկարացման ուղղությամբ։ Գործողությունների ցանկ ունենք, որոնք պարտադիր են իրականացման համար։ Մտավախություն ու մտահոգություն չունեմ, որ հնարավոր է հետ ընկնենք այս գրաֆիկից»։

Նա նաև ավելացրեց, որ երբ մոդելի վերջնականացումը լինի, այդ մասին կհայտարարեն։

Նոր ատոմակայանի կառուցման  մասով տեղաշարժ կա, մենք շարունակում ենք ուսումնասիրել հավանական առաջարկները. Խուդաթյան