.jpg)
Պարոն Մինասյանն ասել է՝ յուրաքանչյուրս մեր պատասխանատվության չափն ունենք պատերազմի ողբերգական ելքի մեջ. Խուդաթյան
Ես ամբողջությամբ նայել եմ հրապարակումը, որտեղ պարոն Սարիկ Մինասյանն ասում է՝ բավարար չափով չենք կռվել՝ նկատի ունենալով բոլորիս, լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավթի Խուդաթյանը։
«Պետք է խնդրեմ, որ պարոն Մինասյանի ասածը կոնտեքստից չկտրվի։ Նա ասել է, որ յուրաքանչյուրս ենք մեղավոր և յուրաքանչյուրս մեր պատասխանատվության չափն ունենք պատերազմի ողբերգական ելքի մեջ։ Խոսքը չի վերաբերել զինծառայողներին, զոհված զինծառայողներին։ Դրանից հետո պարոն Մինասյանը պատշաճ պարզաբանում է տվել իր հայտարարության մասով, և դրան ավելացնելու ոչինչ չունեմ»,-հավելեց նա։
Հիշեցենք, որ Գյումրու քաղաքապետի ԺՊ Սարիկ Մինասյանը նշել էր, որ պատերազմում պարտվեցինք, քանի որ լավ չենք կռվել։