.jpg)
Ռուբեն Վարդանյանը նույնիսկ պաշտոնից ազատվելուց հետո, մշտապես գտնվել է Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների սպառնալիքների տակ
Երբ քննարկվում են գործող իշխանության և նրա պարագլխի հայտարարությունները Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների մասին, ապա պետք է նաև վերհիշել դրա հետ փոխկապակցված այն պրոցեսները, երբ Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետնախարար, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, որ Ռուբեն Վարդանյանը բլոկադայի օրերին, նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն պաշտոնից ազատվել էր, մշտապես գտնվել է Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ճնշումների և սպառնալիքների տակ:
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանյան իշխանությունն այդ օրերին նրան պաշտոնանկ անելու և հարվածներ հասցնելու համար մոբիլիզացրել էր իր քարոզչական ողջ արսենալը:
«Տպավորությունն այնպիսին է, որ նա իր՝ Արցախ մեկնելով տարբեր դավադիր հաշվարկներ էր խառնել և դրանով պայմանավորված նրա դեմ ալիք էր ձևավորվել:
Չեմ կարող նաև չարձանագրել, որ արցախցիների շրջանում Ռուբեն Վարդանյանը մեծ հարգանք և վստահություն էր վայելում, ինչը ևս անհանգստացնում էր ներսում և դրսում գտնվող կոնկրետ շրջանակներին:
Ազատությո´ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին», - նշել է պատգամավորը: