Կառավարության ընդունած օրենքներն ուղեկցվում և իրականացվում են առանց ՓՄՁ-ի վրա գնահատման. Հակոբ Ավագյան (Տեսանյութ)
03/03/2025 13:07

Կառավարության ընդունած օրենքներն ուղեկցվում և իրականացվում են առանց ՓՄՁ-ի վրա գնահատման. Հակոբ Ավագյան (Տեսանյութ)

Վերջին շրջանում կառավարության ընդունած օրենքներն ուղեկցվում և իրականացվում են առանց ՓՄՁ-ի վրա գնահատման. Գործարարի օրը տնտեսվարողների բողոքի ակցիային հայտարարեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Հակոբ Ավագյանը։

 Նա նշեց, որ կառավարության նիստում ներկայացվել է, թե շրջանառության հարկի փոփոխության օրենքը հետաձգվել է, ինչը, ըստ նրա, ապատեղեկատվություն է։

«Կառավարությունը հաստատել է աջակցության ծրագիր, վատթարացող նորմերով կշարունակեն գործել, և ապա 5 տոկոսի և 10 տոկոսի տարբերությունը կառավությունը կփոխհատուցի, եթե այնտեղ կան որոշակի պայմաններ»,-ասաց Ավագյանը։

Ըստ Ավագյանի՝ որոշել են աջակցել միայն առևտրով զբաղվողներին։ Դա, ասում է՝ ընդունելի չէ․ ատադրության ոլորտում էլ կան բազմաթիվ խնդիրներ․

«Կարևորն այն է, որ հիմա խեղաթյուրվել է շրջանառության հարկի գաղափարախոսությունը, որն ամբողջ աշխարհում նույն է՝ պարզ, հստակ, կանխատեսելի հարկ, երբ փոքր բիզնեսը կարում է հստակ ու պարզ հաշվել իր հարկերը։ Սա գերփոքր բիզնեսի համար ընդունելի չէ, և մեր պահանջն է կասեցնել»։

Հակոբ Ավագյանը նշեց, որ կառավարության ղեկավարի հետ հանդիպում են պահանջում։

 

Կառավարության ընդունած օրենքներն ուղեկցվում և իրականացվում են առանց ՓՄՁ-ի վրա գնահատման. Հակոբ Ավագյան (Տեսանյութ)