.jpg)
Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել
97-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել «Անորա»-ն։ Ֆիլմում նկարահանվել են նաև հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը։
«Անորա»-ն հինգ «Օսկար»-ի է արժանացել։ Կաննի կինոփառատոնում ևս ֆիլմն արժանացել էր մրցանակի՝ «Ոսկյա արմավենու ճյուղի»։
Այն նկարահանել է Շոն Բեյքերը։ Գլխավոր դերերում նկարահանվել են Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը և Յուրա Բորիսովը։
«Անորա»-ն կատակերգադրամատիկ ֆիլմ է։