.jpg)
«Պայքարը շարունակվում է, ՀՖՖ ղեկավարության հրաժարականն անխուսափելի է»․ Ձերբակալված ֆուտբոլասերներն ազատ արձակվեցին (Տեսանյութ)
Մարտի 1-ին ՀՊԼ «Փյունիկ» - «Արարարտ-Արմենիա» հանդիպման ժամանակ ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով նախապես հայտարարված և խաղաղ ակցիայի ժամանակ ոստիկանության բռնի և ոչ համաչափ ուժի կիրառմամբ ձերբակալվել էին հայկական ֆուտբոլի 9 երկրպագուներ։
Տեղի ունեցածը այս օրերի ընթացքում բազմաթիվ դատապարտումների էր արժանացել։
Քիչ առաջ ՖԱՖ-ը (First Armenian Front, Առաջին հայկական ճակատ) տեսանյութ հրապարակեց հայտնեց, որ տղաներն ազատ են արձակվել՝ երկրից չբացակայելու ստորագրությամբ։
«Պայքարը շարունակվում է, ՀՖՖ ղեկավարության հրաժարականն անխուսափելի է»,- նշված է ՖԱՖ հաղորդագրությունում։