Կոչ եմ անում հանել բոլոր մեղադրանքները և ազատ արձակել ձերբակալված երկրպագուներին․ Եղիշե Մելիքյան
03/03/2025 20:12

Կոչ եմ անում հանել բոլոր մեղադրանքները և ազատ արձակել ձերբակալված երկրպագուներին․ Եղիշե Մելիքյան

 «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գրառում է կատարել «Փյունիկ» -«Արարատ-Արմենիա» (1:2) հանդիպման ժամանակ 9 հայ ֆուտբոլասերների ձերբակալման կապակցությամբ․

«Օրեր առաջ ականատեսը դարձա, թե ինչպես են բռնություն կիրառում, «փռում» խոտածածկին հայկական ֆուտբոլին նվիրված ու մտահոգ երկրպագուներին, որոնք իրենց պահանջն էին ներկայացնում և ունեն դրա իրավունքը:

Որպես Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ` մեծ ցավով էի հետևում այդ տեսարանին, և վստահ եմ, որ նման ծայրահեղ մեթոդների կիրառումը հայկական ֆուտբոլը ոչ մի լավ կետի չի բերի:

Կոչ եմ անում համապատասխան մարմիններին բացառել ուժի կիրառումը, հանել բոլոր մեղադրանքները և ազատ արձակել ձերբակալված երկրպագուներին, ի վերջո, գնալ դիալոգի ու փորձել գտնել փոխզիջման եզրեր»,- գրել է Մելիքյանը ֆեյսբուքյան  իր էջում։

 

 

Կոչ եմ անում հանել բոլոր մեղադրանքները և ազատ արձակել ձերբակալված երկրպագուներին․ Եղիշե Մելիքյան