Վազգեն Սարգսյանի պատկերացումներում բանակն առաջին հերթին ընդգծված գաղափարական հենք ուներ. Աբրահամյան
05/03/2025 09:51

Վազգեն Սարգսյանի պատկերացումներում բանակն առաջին հերթին ընդգծված գաղափարական հենք ուներ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Վերջին 3 տասնամյակներում Վազգեն Սարգսյան անուն/ազգանունը մշտապես դիտարկվել է բանակի ու բանակաշինության կողքին:

Վազգեն Սարգսյանի պատկերացումներում բանակն առաջին հերթին ընդգծված գաղափարական հենք ուներ, որտեղ յուրաքանչյուրը` շարքայինից մինչև գեներալ, գիտեր իր անելիքը, գիտակցում էր իր առաքելության կարևորությունը և գիտեր, թե ինչու է հենց ինքը բանակի մի մասնիկը:

Այս տարիների ընթացքում ինչ ասես, որ չեղավ մեզ հետ, ովքեր ասես չփորձեցին կոտրել և արմատախիլ անել երկրի թիվ մեկ ինստիտուտը, սակայն 90-ականների ցեմենտված գաղափարախոսությունը և ներդրված կյանքերը իմունիտետ, ըստ այդմ՝ առողջ ծիլեր են պահպանում բանակի վերածննդի ու բանակն իր ճիշտ հուն վերադարձնելու համար:

Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ»։

Վազգեն Սարգսյանի պատկերացումներում բանակն առաջին հերթին ընդգծված գաղափարական հենք ուներ. Աբրահամյան