Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակը փակում են
05/03/2025 15:37

Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակը փակում են

Ադրբեջանի կառավարությունը տեղեկացրել է մեզ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը փակելու մտադրության մասին. այս մասին ադրբեջանական ԱՊԱ-ին հայտնել Է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Աուրելի Լաշանը:

«Ներկայումս պահպանվում են իշխանությունների հետ շփումները։ Դա մեր կոնֆիդենցիալ և երկկողմ երկխոսության մի մասն է»,- ասել է նա։