Մանե Թանդիլյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար, մասնագետների հսկողության տակ է
05/03/2025 15:05

Մանե Թանդիլյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար, մասնագետների հսկողության տակ է

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար. Aysor.am-ին ասացին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Անցել է անհրաժեշտ բժշկական հետազոտություններ, այժմ գտնվում է մասնագետների հսկողության տակ՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում»,-ասացին հիվանդանոցից։

Նշենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին Ազատության հրապարակից շտապօգնության մեքենայով տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

 Նա այսօր 5-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել՝  ի աջակցություն Բաքվում գտնվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների:

Հեղինակ`Նելլի Լազարյան