.jpg)
Բանակը սրբադասել՝ նշանակում է բանակում առկա թերությունները չբարձրաձայնել. Վահագն Ալեքսանյան
Բանակը սրբադասել՝ նշանակում է բանակում առկա թերությունները չբարձրաձայնել, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«200 դոլարով զինվորի դիրք ծախողները, զորքերի շրջանում միտումնավոր խուճապ տարածողները հենց բանակի սրբադասումից ամենաշատ օգուտ քաղողներն են եղել»,- նշեց նա։
Ալեքսանյանի խոսքով՝ պարտադիր է բարձրաձայնել բանակում առկա թերություններն ու գնալ դրանց հետևից։
«Եթե թերությունների հետևից չես գնում, այդ թերությունները դառնում են ավերիչ ու կրում են տոտալ ավերման բնույթ»,- հավելեց ՔՊ-ականը։