Իմ պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի, այլև՝  ՀՀ պետական շահերի ու ՀՀ քաղաքացիների շահերի վրա. Փաշինյանը՝ խոշտանգված Ռուբեն Վարդանյանի խնդրով զբաղվելու մասին  (Տեսանյութ)
05/03/2025 19:19

Իմ պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի, այլև՝ ՀՀ պետական շահերի ու ՀՀ քաղաքացիների շահերի վրա. Փաշինյանը՝ խոշտանգված Ռուբեն Վարդանյանի խնդրով զբաղվելու մասին (Տեսանյութ)

Խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը մեկն է այն գործողություններից, որը, հայտարարություններից անդին, կարող է ու, մեծ հավանականությամբ, նպաստ կբերի Բաքվում հայ ռազմագերիների խնդրի լուծմանը, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Ըստ նրա՝ բացի հայտարարություններից, իրենք շարունակում են հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին, որովհետև կարծում են, թե խաղաղության մթնոլորտն է այն գործողությունը, որը կարող է խնդիրը լուծել։


Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինքը ՀՀ վարչապետն է ու ՀՀ վարչապետի աշխատանքային պարտականությունն է կենտրոնանալ ոչ միայն մեկ անձի, այլև՝  ՀՀ պետական շահերի ու ՀՀ քաղաքացիների շահերի վրա։


«Այո, համաչափորեն, խելամիտ ձևով կենտորնանալ այդ թվում մեկ անձերի խնդիրների լուծման վրա։ Եթե կա նպատակ այս տրամաբանությունը շրջել, դա անիրագործելի նպատակ է»,- ընդգծեց Փաշինյանը։