«Բաքվում տեղի ունեցող դատավարությունից երևում է՝ օգտագործվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ». Փաշինյանը հավատացրեց, թե անում են հնարավորը՝ առաջնորդվելով չվնասելու սկզբունքով
05/03/2025 17:27

«Բաքվում տեղի ունեցող դատավարությունից երևում է՝ օգտագործվում են արգելված միջոցներ, խոշտանգումներ». Փաշինյանը հավատացրեց, թե անում են հնարավորը՝ առաջնորդվելով չվնասելու սկզբունքով

 Մենք հստակ գնահատական ենք տվել, որ Բաքվում տեղի ունեցող դատավարությունների համատեքստում ունենք ինֆորմացիա, որ օգտագործվում են արգելված միջոցներ և խոշտանգումներ,  ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նաև ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԱԳՆ-ի, հանդես է եկել հստակ գնահատականներով և շարունակելու ենք մեր ջանքերը՝ խնդիրը հասցեագրելու ուղղությամբ։ Մեր դիվանագիտությունն անում է այն, ինչ հնարավոր է՝ առաջնորդվելով չվնասելու սկզբունքով»,-ասաց նա։

Իսկ թե ինչու չեն երևում այդ ջանքերը, Փաշինյանը պարզաբանեց, որ ինքն այդ հարցին բերում է 2023  թվականի դեկտեմբերի օրինակը, երբ  գերեվարված մեր 32 հայրենակիցները վերադարձան ՀՀ․  «Մինչև պաշտոնական հայտարարության վերջին վայրկյանը որևէ մանրամասն չենք բացահայտել, որովհետև դրանք նաև կզրոյացնեին նախկինում գործադրված ջաքերը և արդյունավետության հավանակությունը»։ 

Փաշինյանը կրկնեց՝ Բաքուն արգելված միջոցներ  է կիրառում գերիների նկտմամբ, այդ թվում՝ ֆիզիկական, հոգեբանական ճնշման գործիքներ, ինչն անընդունելի է։   

Նա նաև նշեց, որ եթե այդ տեսարանները Բաքուն օգտագործում է հանրության նկատմամբ հոգեբանական ներգործություն ունենալու համար և ունեում է,  «նշանակում է՝  իրենք իրենց խնդիրը կատարում են»։