Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը կանցկացվի Երևանում
06/03/2025 19:29

Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը կանցկացվի Երևանում

2025 թվականի շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը կանցկացվի Երևանում, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Առաջնությունը տեղի կունենա սեպտեմբերի 16-ից 20-ը և բաղկացած կլինի 4 մրցաշարերից.

Արագ շախմատի տղաների թիմային մրցաշար

Կայծակնային շախմատի տղաների թիմային մրցաշար

Արագ շախմատի աղջիկների թիմային մրցաշար

Կայծակնային շախմատի աղջիկների թիմային մրցաշար։

 

 

Շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը կանցկացվի Երևանում