Ապրիլի 1-ից հունիսի 13-ը Հայաստանում կհայտարարվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
06/03/2025 11:15

Ապրիլի 1-ից հունիսի 13-ը Հայաստանում կհայտարարվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

2025 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստա­զո­րայինների վարժական հավաքներ, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազ­մական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատ­րաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավ­ման նպատակով։

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղա­քացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: