«Հետևիր երազանքիդ»․ Յուրա Մովսիսյանը՝ Նաիր Թիկնիզյանին
07/03/2025 20:05

«Հետևիր երազանքիդ»․ Յուրա Մովսիսյանը՝ Նաիր Թիկնիզյանին

Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի՝ «Սևիլյա» հնարավոր տեղափոխության մասին։

«Ոչ ոք չի կարող ասել՝ Թիկնիզյանը պատրաստ է «Սևիլյա» տեղափոխությանը, թե ոչ։ Բայց եթե հետաքրքրություն կա, դա արդեն ինչ-որ բան նշանակում է։ Նաիրը շատ լավ ֆուտբոլիստ է, կարևոր իր ակումբի և հավաքականի համար։ Ես միայն կարող եմ նրան մաղթել անել այն, ինչ ինքն է ցանկանում։ Հետևել իր երազանքին։ Ես միշտ ֆուտբոլիստների կողմից եմ», – ասել է Մովսիսյանը «Championat»-ի թղթակից Վլադիմիր Չետվերիկի հետ զրույցում։

Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը «Երկաթուղայինների» կազմում մասնակցել է 24 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt-ը Նաիրի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։

Աղբյուր՝ armsport.am

«Հետևիր երազանքիդ»․ Յուրա Մովսիսյանը՝ Նաիր Թիկնիզյանին