«Ավրորա»-ի հավակնորդներից Սայիդա Ղուլամ Ֆաթիման որոշել է մեկնել Բաքու և ներկա լինել Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը»
07/03/2025 18:11

«Ավրորա»-ի հավակնորդներից Սայիդա Ղուլամ Ֆաթիման որոշել է մեկնել Բաքու և ներկա լինել Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը»

 2016 թվականին «Ավրորա» մրցանակի հավակնորդներից  իրավապաշտպան Սայիդա Ղուլամ Ֆաթիման մտադիր է մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի «դատավարությանը»:

Այդ մասին հայտնում է Free Armenian Prisoners կազմակերպությունը  Х-ի իր էջում:

«Հեշտ է հեռվից  դատապարտել  անարդարությունը, մինչդեռ իրական փոփոխությունը գործողություն  է պահանջում: Այդ իսկ պատճառով ես որոշել եմ մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատական լսումներին: Խնդրում եմ միացեք ինձ՝ ցույց տալու ձեր համերաշխությունը՝ ինչպես կարող եք»,- գրել է իրավապաշտպանը: