Մեր խաղաղության «երաշխավորները» լինելու են ցեղասպան Թուրքիան ու Ադրբեջանը. Ռուստամյան
10/03/2025 12:05

Մեր խաղաղության «երաշխավորները» լինելու են ցեղասպան Թուրքիան ու Ադրբեջանը. Ռուստամյան

Հայ ժողովուրդը տեսավ ևս մեկ ցեղասպանություն, որը կատարվեց Արցախում, Արցախը հայաթափվեց․ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանությունների օրոք Հայաստանը բռնել է ճանապարհ, որը տանում է դեպի թրքացում.«Մեր այդ կանխատեսումները, դժբախտաբար, այս իշխանությունների թեթև ձեռքով իրականացան։ Մեր հիմնական խնդիրն այն էր, որ այս փուլում գնահատվեց մեր վիճակի լրջությունը, սպառնալիքները, որոնք այսօր կանգնած են հայության առաջ։ Այս վարչախմբի գործելաոճը պարտվողականությունն ու զիջողականությունն է՝ հանուն կարծեցյալ խաղաղության, որի «երաշխավորը» հանդիսանալու է թուրք-ադրբեջանական տանդեմը։ Սա են հանրությունից փորձում թաքցնել։ Մեր խաղաղության «երաշխավորները» լինելու են ցեղասպան Թուրքիան ու Ադրբեջանը»։

Մեր խաղաղության «երաշխավորները» լինելու են ցեղասպան Թուրքիան ու Ադրբեջանը. Ռուստամյան