Ձնահյուսի հետևանքով տուժած 8 անձինք հիվանդանոցում են, վնասվածքներ են ստացել
11/03/2025 19:41

Ձնահյուսի հետևանքով տուժած 8 անձինք հիվանդանոցում են, վնասվածքներ են ստացել

Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի ունեցած ձնահյուսի հետևանքով տուժել է 8 անձ, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Հանրապետական շտապօգնության ծառայության աշխատախմբերի ուղեկցությամբ տուժածները հոսպիտալացվել են:

Բժիշկների կողմից նախնական ախտորոշվել են պոլիտրավմաներ (միջին և թեթև):