Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ
11/03/2025 11:55

Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը հանդիպել է ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են Կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը, ոլորտի ներկայիս մարտահրավերներն ու հնարավորությունները, ներդրումային միջավայրի կայունության ապահովման, շուկայի դյուրին հասանելիության, նոր գործիքների և հարթակների ներդրման, ինչպես նաև քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացման և ներդրողների ակտիվ ներգրավման ուղղությամբ իրականացվող քայլերը։

 Անդրադարձ է կատարվել նաև Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրին, դրա արդյունավետությանը, հավաքագրվել են ընկերությունների առաջարկները ծրագրի բարելավման վերաբերյալ։

 Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրի շրջանակներում պետությունն աջակցում է կապիտալի շուկա դուրս եկող ընկերություններին։ Մասնավորապես, փոխհատուցվում են պարտատոմսեր, բաժնետոմսեր թողարկած կամ միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշ ստացած ընկերությունների ծախսերը։

Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է ներդրումային ընկերությունների ներկայացուցիչների հետ