.jpg)
Առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են. Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:
Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ առողջապահության բնագավառում հայ-իտալական հարաբերությունները դինամիկ զարգացող և բարիդրացիական են:
Անահիտ Ավանեսյանը բարձր է գնահատել 2023թ. սեպտեմբերին Ստեփանակերտի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեր քաղաքացիների բուժօգնությանը կազմակերպման հարցում Իտալիայի աջակցության համար:
Անդրադարձ է եղել երկու երկրների մի շարք բժշկական կենտրոնների միջև սերտ համագործակցությանը, փորձի փոխանակմանը:
Նախարարը դեսպանին է ներկայացրել առողջապահական ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունները` անդրադառնալով ոլորտի թվայնացման ներկա գործընթացին, համապարփակ ապահովագրության ռեֆորմին:
Դեսպանն իր խոսքում անդրադարձել է երկու երկրների բժշկագիտության ոլորտում համագործակցության ծավալման զգալի ներուժին` առաջարկելով կազմակերպել հանդիպումներ և իրականացնել ծրագրեր նաև ակադեմիական մակարդակում:
Հանդիպման ավարտին նախարար Ավանեսյանը նշել է,որ նորանշանակ դեսպանը կարևոր դեր կունենա երկկողմ համագործակցության խորացման գործում: