.png)
Որ հայցերը հետ կանչեցին, էլ ո՞վ է զբաղվելու մեր հարցերով՝ ոչ մեկը. անհետ կորածների հարազատները բողոքի ակցիայի են դուրս եկել
Կառավարության շենքի դիմաց են հավաքվել անհետ կորածների հարազատները։ Նրանք վրդովված են միջազգային իրավական ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչելու իշխանությունների որոշումից։
«Որ հայցերը հետ կանչեցին, էլ ո՞վ է զբաղվելու մեր հարցերով՝ ոչ մեկը։ 4 տարի է՝ մեր քթից բռնած քարշ են տալիս»,-կառավարության պաշտոնյային դժգոհեցին ծնողները։ Երբ պաշտոնյան նշեց, որ հակառակ որոշումը պատերազն էր՝ ծնողները հակադարձեցին. «Պատերազմով մի վախեցրեք»։
«Իրենք պետք է պայման դնեն, անհետների ճակատագրերը պարզեն, նոր հետ կանչեն»,-ասացին ծնողներից։
Մի ծնող էլ նշեց, որ իրենք Եվրադատարանում անհատական հայց ունեն։ Նա ասաց, որ տեսանյութում տեսել են՝ տղան գերի է ընկել, բայց անհետ կորածների ցուցակում է։ Նշեց նաև, որ իրենց իրավաբանին դիմել է, նա էլ ասել է՝ ոչ մեկը իր հայցը իրավունք չունի հետ կանչելու։