Եվրամիությունը չեղարկել է ՌԴ 4 քաղաքացու նկատմամբ սահմանված պատժամիջոցները
14/03/2025 18:19

Եվրամիությունը չեղարկել է ՌԴ 4 քաղաքացու նկատմամբ սահմանված պատժամիջոցները

Եվրամիությունը պատժամիջոցների տակ գտնվող անձնց ցուցակից հանել է Ռուսաստանի չորս քաղաքացիների՝ ՌԴ սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարյովին, ձեռնարկատեր Վյաչեսլավ Կանտորին, հանքային պարարտանյութերի առաջատար արտադրողներից մեկի՝ «Եվրոքիմ» ընկերության նախկին ղեկավար Վլադիմիր Ռաշեվսկուն, միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի քրոջը՝ Գուլբահար Իսմայիլովային։

Տեղեկությունը հայտնում է France-Presse-ը։

Նշենք, որ Ռաշևսկին 2024 թվականի հուլիսին ԵՄ դատարանում հասել էր սահմանափակումները չեղարկելու իր հայցի բավարարմանը, բայց այս ամբողջ ընթացքում մնում էր պատժամիջոցների ցուցակում։

Եվրամիությունը չեղարկել է ՌԴ 4 քաղաքացու նկատմամբ սահմանված պատժամիջոցները