ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հետ քննարկվել է սոցիալական աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված տեղահանված անապահով ընտանիքներին
14/03/2025 12:27

ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հետ քննարկվել է սոցիալական աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված տեղահանված անապահով ընտանիքներին

ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հետ քննարկվել է սոցիալական աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված տեղահանված անապահով ընտանիքներին. հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիական հարցերի նախարարությունից։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը մասնակցել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստին։

Հանդիպմանը մասնակցել են տարբեր գերատեսչությունների, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքները ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստի օրակարգում ընդգրկված է եղել ԼՂ-ից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին ապրիլ ամսվանից նախատեսվող հրատապ սոցիալական աջակցության վերաբերյալ հարցը։

Աննա Ժամակոչյանը խոսել է ծրագրի նպատակի, շահառուների շրջանակի և մի շարք այլ ընթացակարգային հարցերի մասին՝ նշելով, որ նախատեսվող միջոցառումը կիրականացվի ԼՂ հայրենակիցներին ուղղված մյուս ծրագրերին զուգահեռ։

Նիստի մասնակիցները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը․ հանդես եկել առաջարկներով ու դիտարկումներով։

ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների հետ քննարկվել է սոցիալական աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված տեղահանված անապահով ընտանիքներին