Խաղաղության համաձայնագրի համաձայնեցումից հետո, գուցե, ավելի իրատեսական շանս լինի գերիների վերադարձի մասով. ՀՀ ԱԳ նախարար
14/03/2025 13:58

Խաղաղության համաձայնագրի համաձայնեցումից հետո, գուցե, ավելի իրատեսական շանս լինի գերիների վերադարձի մասով. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է, որ գերիների ազատ արձակման ուղղությամբ աշխատում են, պարզապես, արդյունք չկա։

Միրզոյանն ասաց, թե իրենց այդ հարցում անգործության մեջ մեղադրելն արդար չէ։

«Ցավոք սրտի, արդյունք չկա, բայց այս հարցի համար կա հնարավորություն, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցումից հետո, վստահության ամրապնդման այլ միջոցներից հետո, սահմանազատման բարեհաջող ընթացքի դեպքում, երբ փոխհանդուրժող մթնոլորտ ձևավորվի տարածաշրջանում, գուցե, ավելի իրատեսական շանս լինի նաև պահվող անձանց ազատ արձակման մասով, նաև՝ մշակութային ժառանգության մասով»,- հավելեց ԱԳ նախարարը։