«Ես հավատում եմ, որ Դուք լիովին համաձայն եք Թրամփի աշխատակազմի դիրքորոշմանը»․ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին
17/03/2025 10:30

«Ես հավատում եմ, որ Դուք լիովին համաձայն եք Թրամփի աշխատակազմի դիրքորոշմանը»․ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը X-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ ախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգութան հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթսի նախօրեի գրառմանը:

Այս թեմայով իր առաջին գրառմամբ միջազգային փաստաբան Գենսերը չափազանց կարևոր զարգացում է որակել ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլթսի գրառումն ու Սպիտակ տան դիրքորոշումը։

«Նախագահ Թրամփի ԱԱ հարցերով խորհրդական Մայք Ուոլթսն ընդգծել է ոչ միայն Սպիտակ տան հանձնառությունը Կովկասում խաղաղության ու Խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում, այլև որ հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալները պետք է ազատ արձակվեն, այդ թվում` իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանը ևս պետք է ազատ արձակվի»,-նշել է փաստաբան։ 

Նա դիմելով Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԳՆ-ին ու Արարատ Միրզոյանին՝ գրել. «Հարգելի վարչապետ Նիկոլ Փաշինյան, ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, տեսեք նախագահ Դոնալդ Թրամփի ԱԱ հարցերով խորհրդական Մայք Ուոլթսի գրառումը, նա ընդգծում է ոչ միայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը վերջնականացնելու անհրաժեշտության, բայց նաև հայ քրիստոնյա բանտարկյալների ազատ արձակման մասին։

Ես հավատում եմ, որ Դուք լիովին համաձայն եք այս հարցով Թրամփի աշխատակազմի դիրքորոշմանը»։

«Ես հավատում եմ, որ Դուք լիովին համաձայն եք Թրամփի աշխատակազմի դիրքորոշմանը»․ Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին