Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել սահմանագոտում իրավիճակի վերաբերյալ
18/03/2025 21:06

Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել սահմանագոտում իրավիճակի վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ին, ժամը 16։40-18:30-ն ընկած ժամանակահատվածում  ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում»։

Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել սահմանագոտում իրավիճակի վերաբերյալ