Չկրակելու հրաման տալով՝ Փաշինյանը բարոյական հարված է հասցնում ԶՈւ-ին և անհարմար վիճակի մեջ դնում զինծառայողներին. Մանուկյան
20/03/2025 11:44

Չկրակելու հրաման տալով՝ Փաշինյանը բարոյական հարված է հասցնում ԶՈւ-ին և անհարմար վիճակի մեջ դնում զինծառայողներին. Մանուկյան

Այս երկու օրը Նիկոլ Փաշինյանը գործերը թողած՝ պարբերաբար հայտարարություններ է անում Ադրբեջանի հետ փաստաթուղթը ստորագրելու պատրաստակամության մասին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։

«Ուզում եմ անդրադառնալ այն դիտարկմանը, որ ինքը հանձնարարական է տվել պաշտպանության նախարարությանը՝ պահպանել զինադադարը, չկրակել և այլն, ինչը, կարծում եմ, որ մեր Զինված ուժերին ուղղակի բարոյական քարոզչական հարված է»,-ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ ՀՀ Զինված ուժերն իր պարտականությունների կատարման մեջ երբեք չի դիմել սադրանքների։

«ՀՀ ՊՆ-ն այս մի քանի օրերին ադրբեջանական ապատեղեկատվության լայնածավալ արշավի ընթացքում պարբերաբար հերքել է այն ու շեշտել պատրաստակամությունը՝ սահմանում հրադադարի ռեժիմի վերահսկողության և այլ բոլոր գործողություններն անելու։ Նիկոլ Փաշինյանը, մեկ անգամ ևս շեշտելով, որ ՊՆ-ին հանձնարարել է պահպանել զինադադարը, կարծում եմ, որ շատ անհարմար վիճակի մեջ է դրել մեր Զինված ուժերին և սահմանին մարտական հերթապահություն իրականացնող մեր զինծառայողներին»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Չկրակելու հրաման տալով՝ Փաշինյանը բարոյական հարված է հասցնում ԶՈւ-ին և անհարմար վիճակի մեջ դնում զինծառայողներին. Մանուկյան