Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինեն
20/03/2025 16:24

Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինեն

Մարտի 20-ին կայանալիք Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղի մասնակիցների, ինչպես նաև երկրպագուների ու զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ 19։00-ից 23։00-ն ընկած միջակայքում ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Չարենցի, Ալեք Մանուկյան, Խորենացու, Նար-Դոսի, Վարդանանց, Սիմոն Վրացյան, Զավարյան, Երվանդ Քոչարի փողոցներն ու Սայաթ-Նովայի պողոտան:

Խաղը կմեկնարկի 21։00-ին։ Կուտակումներից խուսափելու համար ՆԳՆ ոստիկանությունից խնդրում են մարզադաշտ գալ սկսած 19։00-ից։

«Հորդորում ենք մեքենաները կայանել մարզադաշտից հեռու, չկայանել երկրորդ գծում և չխախտել երթևեկության կանոնները»,- ասվում է հաղորդագրությունում։

Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված՝ որոշ փողոցներ փակ կլինեն