.jpg)
21/03/2025 19:13
Հայ շախմատիստների ադյունքները Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ խաղափուլում
Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում շարունակվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։
6 խաղափուլից հետո գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը ունեն 5 միավոր և կիսում են 2-12-րդ հորիզոնականները:
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը ունի 4.5 միավոր, իսկ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը՝ 4 միավոր: