Տեղի կունենա Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան՝ պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ
21/03/2025 20:05

Տեղի կունենա Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան՝ պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ

Մարտի 29-ին Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնի շրջանակում տեղի կունենա Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Սյուիտը «Արարատ» կինոֆիլմի երաժշտությունից հեղինակել է կոմպոզիտոր Մայքլ Դաննան։

Համերգի ընթացքում կհնչի նաև անվանի վրացի կոմպոզիտոր Գիյա Կանչելիի յուրօրինակ խոհափիլիսոփայական «Styx» ստեղծագործությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ալտահար Սառա ՄըքԷլրավիի և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ, ինչպես նաև՝ Քշիշտոֆ Պենդերեցկու «Երեք պիես հին ոճում» ստեղծագործությունը՝ գրված լարային նվագախմբի համար։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

 

Տեղի կունենա Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան՝ պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ