Այսօր գտնվում ենք մի փուլում, որտեղ որոշվում է մեր լինել-չլինելու հարցը. Աբովյան
22/03/2025 13:51

Այսօր գտնվում ենք մի փուլում, որտեղ որոշվում է մեր լինել-չլինելու հարցը. Աբովյան

Բոլորս էլ տեսնում ենք, թե ինչպես է խեղաթյուրված թե ՛ ներհայաստանյան իրավիճակը, թե՛ Հայաստան-սփյուռք կապերը, թե՛ մեր դաշնակցի՝ ՌԴ-ի հետ կապերը, ասուլիսի ժամանակ հայտարարեց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր անդամ, նախկին պատգամավոր Արման Աբովյանը:

«Այսօր գտնվում ենք մի փուլում, որտեղ որոշվում է մեր լինել-չլինելու հարցը: Բազմաթիվ «կամուրջներ» չեն գործում կամ այրվել են, ինչն ուղղակի խնդիր է առաջացնում ՀՀ-ի և մեզ համար»,-ասաց Աբովյանը՝ շեշտելով, որ «Կամուրջ» նախաձեռնությունը ապակուսակցական է:

Բանախոսը նշեց, որ տարանջատել են 3 հիմնական ուղղություն.

«Հայ-ռուսական հարաբերություններ․ բնականաբար, մենք բազում հարցեր ունենք մեր դաշնակիցներին, բայց հավաստիացնում եմ ձեզ, որ դաշնակիցներն էլ մեզ բազմաթիվ հարցեր ունեն: Ցավոք, այդ հարցերը հաճախակի շահարկման թեմա են դառնում, և չկան կամուրջներ, որպեսզի դրանք քննարկվեն:

Երկրորդ քայլը ներհայկական համերաշխությունն է: Ուզում եմ ընդգծել, որ համերաշխությունը, չի նշանակում հնազանդություն: Մենք բազում խնդիրների առաջ ենք կանգնած, և այդ խնդիրների կույտը  թույլ չի տալիս արագ, էֆեկտիվ արձագանքել բոլոր այն մարտահրավերներին, որոնց առջև կանգնած ենք: Մենք բոլորս գտնվում ենք խայտառակ պրոպագանդայի տակ: Առավոտից երեկո խեղաթյուրում են ամեն ինչ»:

Ըստ Աբովյանի, եթե մենք հիմա դարձյալ առաջնորդվենք քաղաքական շահերով, ապա ոչ մի բանի չենք հասնի, «ինչպես ցույց տվեցին մի քանի անգամ արված քայլերը»:

Այսօր գտնվում ենք մի փուլում, որտեղ որոշվում է մեր լինել-չլինելու հարցը. Աբովյան