.jpg)
Սալոմե Զուրաբիշվիլին ներողություն է խնդրել հայերից՝ իրենց քաղաքացիների անպարկեշտ պահվածքի համար
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստան-Հայաստան ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղից հետո հայ երկրպագուների նկատմամբ տեղի ունեցածից հետո գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Որպես դեռևս լեգիտիմ նախագահ, ես կցանկանայի ներողություն խնդրել մեր հարևան ժողովրդից՝ մեր որոշ ոչ քաղաքակիրթ քաղաքացիների անպարկեշտ պահվածքի համար: Մենք կանք և կլինենք բարի դրացիական տրամադրված պետություններ, հնագույն քրիստոնեական կրոնի տեր ազգություններ և կապրենք խաղաղ եվրոպական կովկասում»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին: