Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել վրացի երկրպագուների հիմար ու սխալ պահվածքի համար. Սերգեյ Ջանջոյան
24/03/2025 10:35

Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել վրացի երկրպագուների հիմար ու սխալ պահվածքի համար. Սերգեյ Ջանջոյան

Վրաստանի հավաքականի ֆան շարժումը` Կոմագեբին, ներողություն է խնդրել հայ երկրպագուներից մարզադաշտում վրացի մի քանի տասնյակ երկրպագուների հիմար ու սխալ պահվածքի համար, այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուական՝ «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման համահիմնադիրներից Սերգեյ Ջանջոյանը։

«Ինչպես նշել եմ մի քանի անգամ՝ ֆուտբոլի միջոցով ոչ մի դեպքում մեր 2 երկրների ժողովուրդների մեջ չպետք է թշնամանք ու բացասական տրամադրվածություն առաջանա, մեր թշնամիները մեզ հերիք են։ Իսկ նշածս քայլը, կարծում եմ, կնպաստի, որ մեր երկրների ֆան ակումբներն ավելի մտերմանան»,- նշել է Ջանջոյանը։

Նա խոստացել է Ֆուտբոլի ֆեդերացիայի մասին խոսել ավելի ուշ։

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի ազգային հավաքականը խայտառակ՝ 1։6 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն։

Խաղից հետո վրացի երկրպագուներից սադրել էին հայ երկրպագուներին, մարզադաշտում սկսվել էր զանգվածային անկարգություն։

Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել վրացի երկրպագուների հիմար ու սխալ պահվածքի համար. Սերգեյ Ջանջոյան