Ատեստավորումը դրականորեն է ազդել ԶՈւ մարտական պատրաստության բարձրացման վրա. ԳՇ պետ
25/03/2025 13:31

Ատեստավորումը դրականորեն է ազդել ԶՈւ մարտական պատրաստության բարձրացման վրա. ԳՇ պետ

Մարտի 25-ին ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։ 

Քննական գործընթացին հետևել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ 

Դիտարկելով բարձրագույն և ավագ սպայակազմերի արձանագրած ցուցանիշները՝ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ատեստավորման գործընթացն ակնհայտ դրականորեն է ազդել ԶՈՒ մարտական պատրաստության բարձրացման վրա։

Ատեստավորումը դրականորեն է ազդել ԶՈւ մարտական պատրաստության բարձրացման վրա. ԳՇ պետ