Նոր տրանսպորտային համակարգ ենք ներդնելու, կիրառելու ենք ժամանակակից բոլոր տեխնոլոգիաները․ Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ)
25/03/2025 20:44

Նոր տրանսպորտային համակարգ ենք ներդնելու, կիրառելու ենք ժամանակակից բոլոր տեխնոլոգիաները․ Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ)

Տրանսպորտային համակարգի բարեփոխումներ ենք անելու Գյումրիում, մարդիկ չպետք է կանգառներում երկար սպասեն, գյումրեցիների հետ հանդիպմանը ներկայացնելով քաղաքի բարեփոխման իր ծրագիրը՝ ասաց քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։

«Գյումրին ունի ավտոբուսներ, որոնք ստացել է շատ վաղուց, բայց դրանք չեն օգտագործվում։ Մենք օգտագործելու ենք Գյումրիի բալանսում այս պահին եղած ոչ միայն ամբողջ շարժակազմը, այլև նոր տրանսպորտային համակարգի ներդրմամբ ստեղծելու ենք հնարավորություն, որ մեր բնակիչները ոչ միայն կանգառներում երկար չսպասեն, այլ կանգառներում մոնիտորի վրա հստակ տեսնեն, թե իրենց սպասած ավտոբուսը երբ կմոտենա ու որքան մարդ կա այդ ավտոբուսի մեջ։ Մենք կիրառելու ենք ժամանակակից բոլոր տեխնոլոգիաները»,- ասաց Մխիթարյանը։

Նոր տրանսպորտային համակարգ ենք ներդնելու, կիրառելու ենք ժամանակակից բոլոր տեխնոլոգիաները․ Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ)