«Փյունիկը» պայմանագիր է կնքել աֆրիկացի ֆուտբոլիստի հետ
25/03/2025 19:27

«Փյունիկը» պայմանագիր է կնքել աֆրիկացի ֆուտբոլիստի հետ

«Փյունիկի» կազմում է հանդես գալու  կիսապաշտպան Միմիտո Բիային։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ 27-ամյա Միմիտոն ֆուտբոլային կրթությունը ստացել է Պորտուգալիայում: Նրա կարիերան սկսվել է «Վիտորիա Գիմարայեշի» երկրորդ թիմում։

Այնուհետև հանդես է եկել Հունաստանի, Բուլղարիայի և Ռումինիայի առաջնություններում:

2023/24 թթ. մրցաշրջանում աֆրիկացի ֆուտբոլիստը հանդես է եկել Երևանի «Ալաշկերտում»՝ անցկացրած 40 խաղում խփելով 3 գոլ։ Նրա նախորդ թիմն ԱՄԷ-ի «Էմիրեյթս» ակումբն էր, որտեղ ելույթ է ունեցել նախորդ տարվա օգոստոսից։

Միմիտո Բիային հրավիրվել է նաև Պորտուգալիայի Մ-19 և Մ-20 տարեկանների հավաքականներ, իսկ 2020 թվականին հանդես է եկել Գվինեա-Բիսաուի ազգային հավաքականում:

«Փյունիկը» պայմանագիր է կնքել աֆրիկացի ֆուտբոլիստի հետ